Ընտրատեղամասերում ունեցել ենք իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել․ ԿԸՀ նախագահի տեղակալ
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց ԿԸՀ իրավիճակային կենտրոն ստացած ահազանգերը։
Նրա փոխանցմամբ՝ ԿԸՀ ձևավորված իրավիճակային վերլուծության կենտրոնը հետևում է սոց․կայքերում հրապարակված տեղեկատվությանն ու ստացված հեռախոսազանգերի միջոցով ստացված ահազանգերին։
«Զարմանալի է՝ կայքերում այս պահի դրությամբ նոր է հայտնվում, որ 475 տեղամասերից մեկը՝ թիվ 2 ընտրատարածը, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը մենք հենց առավոտյան արձանագրել էինք, ձեռնարկել էինք համապատասխան միջոցներ։ Այդուհանդերձ, մի քանի րոպեի ուշացումով է բացվել, բայց որևէ ընտրողի քվեարկելու խախտման դեպք չի արձանագրվել»,- ասաց ԿԸՀ նախագահի տեղակալը։
Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ են եղել զանգերը, երբ ընտրողները տեղեկացրել են՝ իրենց անձը հաստատող փաստաթղթերը տարբեր դեսպանատներում կամ վիզաների կենտրոնում գտնվելու մասին, ինչով պայմանավորված վերջիներս չեն կարող մասնակցել քվեարկությանը։
«Ընտրողները բողոքում են անձնագրային ծառայության մոտեցումներից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։ Նշեմ, որ ընտրողի անձը փոխարինող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու կարգը շատ հստակ սահմանում է՝ եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է վիզաների կենտրոնում, ապա այն չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին անձը հաստատող փաստաթղին փոխարինող փաստաթուղթ տրամադրելը։ Այդ ընտրողները չեն կարող որևէ այլ փաստաթղթով մասնակցել քվեարկությանը»։
Անդրադառնալով տեխնիկական սարքավորումները սպասարկող աջակցման կենտրոնների աշխատանքին և արձանագրված խնդիրներին, Նունե Հովհաննիսյանն ասաց․
«Ընտրատեղամոսերում քվեարկության ընթացքում ունեցել ենք իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել։ Եղել են սարքի կողմից տպված կտրոններ, որում երևացել են ընտրողի մինև լուսանկարի կեսը, անձը հաստատող փաստաթղթի թիվը չի երևացել, բայց սարքը հաստատել է։ Եթե երկրորդ անգամ անցկացնեին, արդեն կրկնակի գրանցման փորձ կհամարվեր»։
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ ցածր ցուցանիշ․ Ռուբեն Մելիքյան
- էս կարգի բացահայտ թքած ունեք օրենքի վրա՞․ Էլիբեգովա
- Միջադեպ 6/6 տեղամասում․ ՔՊ-ականները սպառնալիքներով խանգարում են դիտորդներին
- 85 մարդ գրանցված է Ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում․ «Հայաքվե»
- Ականատես. ՔՊ վստահված անձը կատարել է զանգեր, նշումներ հեռախոսում, պարբերաբար հաղորդակցվել է ընտրողների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան