Կարեն Վրթանեսյան. Ընտրական իրավունքս խաթարված է
Տեղեկատավական անվտանգության հարցերով փորձագետ, հակաիշխանական հայացնքեր ունեցող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ընտրատեղամասում ցուցակում չկայի, ուղարկեցին անձնագրային՝ տեղեկանք վերցնելու:
Անձնագրայինում տեղեկանք չտվեցին, քանի որ նոր հասցեում գրանցված եմ ընդամենը մոտ 3 ամիս, իսկ օրենքով պետք է առնվազն 6 ամիս գրանցված լինեմ, որ թողեն քվեարկեմ:
Նախորդ գրանցման վայրում էլ չկամ, որովհետև այնտեղից ինձ դուրս էին գրել դեռ հունվարին:
Իսկ 6 ամիս «օդում կախված» եմ եղել համակարգային բարդակի պատճառով (1994 թվականին արված բյուրոկրատական սխալից մինչև անձնագրայինում առավոտվա 6-ից հերթ պահել):
Դատարան եթե գնամ, ապա այսօր պատասխան դժվար լինի, քանի որ ստանդարտ դեպք չի:
Մի խոսքով, ընտրական իրավունքս խաթարված է։ [Թեպետ տեխնիկապես ոչ ոք մեղավոր չէ]։
Հաշվի առնելով, որ ըստ ստացվող լուրերի մասնակցության ցուցանիշները շատ ցածր են, հարգելի բարեկամներ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ գնալ ու քվեարկել։ Որ հետո չբողոքենք, թե ոնց եղավ, որ «սենց եղավ»»։