ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
ՄԻՊ աշխաըակազմից հայտնում են, որ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։
Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրում է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։
Պաշտպանի աշխատակազմն այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով, քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 թեժ գիծ հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղորդումներ՝ «տասովշիկների» կողմից․ ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում «Անկախ դիտորդ»
- Օտարերկրացի ընտրողներն ահազանգել են՝ չեն կարողանում օգտվել հայերենով գրված քվեաթերթիկից
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
- 4/29. Դիտորդներ չկան, վստահված անձինք դժգոհություններ չունեն
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին