Մանե Թանդիլյան. Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք
«Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը համոզված է՝ իշխանությունները հատուկ են որոշել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։ Այս տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
«Այս իշխանությունները նույնիսկ օրվա ընտրությամբ են այնպես անում, որ մասնակցությունը ցածր լինի, քանի որ հասկանում են՝ ժողովուրդն է իրենց իշխանազրկելու ընտրությունների միջոցով»,-ասաց Թանդիլյանը։
Նա հորդորեց երևանցիներին անպայման մասնակցել ընտրություններին, քանի չմասնակցելը, քվեաթերթիկն անվավեր դարձնելն իշխանության օգտին են։ Ասաց՝ քվեարկել է հանուն իշխանափոխության։
Անդրադառնալով իր քաղաքական ուժի ընտրվելու հնարավորության մասին հարցին՝ Թանդիլյանն ասաց, հավաքագրում են ընտրախախտումների մասին ահազանգերը, որպեսզի կարողանան գնահատել դրանց ազդեցության չափը։
«Այս պահին լուրջ արձանագրում չկա, բայց օրն առջևում է։ Շանսերը բավականին բարձր են, նորից եմ կրկնում, միակ մտավախությունս մասնակցությունն է»,-ասաց նա։
Արձագանքելով ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանի այն հորդորին, որ կարող են քվեարկության ավարտից հետո ստուգել ընտրողների ցոցակները, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարն ասաց. «Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք, մենք գիտենք, ինչպես վարվենք այդ տեղեկատվության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
- Բացի ՔՊ-ից, բոլոր առողջ ուժերի հետ կհամագործակցենք․ Վիկտոր Մնացականյան
- Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում․ Նելլի Հարությունյան
- Նորիկյան. Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան