Մարուքյան. Ադրբեջանը ձեռնպահ է մնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից
«Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն այդ մասին խոսել է Հայաստանի վարչապետը, Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ դա արձանագրվել է Բրյուսելում հանդիպումների ժամանակ, Հայաստանի Ազգային Ժողովում։
«Սակայն Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարություններից։ Հայաստանն առաջարկում է որպես հիմք վերցնել 1975 թ. ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները, որոնց համաձայն կողմերը պետք է իրականացնեն դելիմիտացիա ու դեմարկացիա։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել այս պորցեսը՝ չընդունելով այդ քարտեզները, խուսափելով իրավական հիմքի ընդունումից։ Ուստի, Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե դելիմիտացիայի գործընթացը տորպեդահարի»,-ասել է դեսպան նշանակված Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան