Ընտրողների պասիվությունն յուրօրինակ դեմարշ է իշխանության նկատմամբ. Նորայր Նորիկյան
«Մտավախությունս՝ մասնակիցների ցածր թիվն է ընտրական տեղամասերում»,-քվեարկելուց հետո հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը, նշելով, որ ԿԸՀ-ի հրապարակած մասնկցության թվերը, որոնք ժամը 11-ի դրությամբ էին, չափազանց ցածր են:
Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ ուղերձ են լինելու ինչպես երկրի հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանը՝ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի արժեքային համակարգի վրա է այս պահին գտնվում:
Նա հայտնեց, որ արձանագրվել է վարչական ռեսուրսների՝ ամբողջ ծավալով կիրառում, ինչպես նաև մեկ հասցեում մի քանի տասնյակ օտարազգի ընտրողների գրանցման դեպքեր:
«Ընտրողների պասիվությունն յուրօրինակ դեմարշ է իշխանության նկատմամբ, որովհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների արտահայտած միտքն հետևյալն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ»,-հայտարարեց Նորայր Նորիկյան և նշեց, որ երբեք չէր ցանկանա քաղաքացուն նման հուսալքված տեսնել:
Նա հորդորեց ժողովրդին կատարել ընտրություն, իրացնել իրնց հիմնարար իրավունքը և ձևավորել նոր իշխանություն, որը արմատապես փոփոխվծ կլինի:
Նորիկյանը նաև տարակուսեց, որ լռության օրվա նախորդ օրը ՔՊ-ն շրջաններից մարդկանց էր բերել հանրահավաքի և վարչական ռեսուրսներն էլ օգտագործելով փորձում էր իր մկանները ցույց տալ, բայց այն ամբողջովին տեղավորվում է նախկին իշխանությունների գործելաոճի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք
- Քաղաքապետարանը պետք է այնքան հասանելի լինի, որ մարդիկ չզանգահարեն ինձ և ասեն՝ Ձեզ ընկանք, բայց թեժ գծին չընկանք.Խաժակյան
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
- Ալեն Սիմոնյան. Ես վստահում եմ այն գիտակցությանը, որ մեր ժողովուրդն ունի
- Ցավոք սրտի ոչ, հոկտեմբերի 5-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին