Այս ընտրություններով սկսվել են խորքային գործընթացներ․ Սուրեն Պետրոսյան
«Անզորության ու նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով, որը, առավել քան վստահ եմ, որ ստացվելու է»,- Արաբկիրում՝ 4/49 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Հարցին, թե քաղաքացիները, ինչով է պակամանավորած քաղաքացիների ոչ ակտիվ մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իր համոզմամբ՝ հասարակությոսւնն ունի խորքային հիասթափություն և գործընթացներից այլևս որևէ ակնկալիք չունի։
«Իրականում այս ընտրությունները շատ կարևոր են, դրանք ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ընտրություններ են, և սրանից հետո սկսվել են խորքային գործընթացներ, որոնք ուղղակի հնարավոր չի կանգնեցնել»,- նշեց նա՝ հավելելով, որ փոփոխություններին շատ ժամանակ չի մնացել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրողների պասիվությունն յուրօրինակ դեմարշ է իշխանության նկատմամբ. Նորայր Նորիկյան
- Մանե Թանդիլյան. Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք
- Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
- Կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն․ Արտակ Զեյնալյան
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
- Բացի ՔՊ-ից, բոլոր առողջ ուժերի հետ կհամագործակցենք․ Վիկտոր Մնացականյան
- Անպայման մասնակցեք ընտրություններին, Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան
- Թանդիլյան. Իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին