Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
«Բոլորիս ազատ, արդար թափանցիկ ընտրություններ եմ մաղթում»,- ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա գնահատմամբ, ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ. «Այսօր էլ ազատ, արդար թափանցիկ և գաղտնի քվեարկությամբ երևանցիները կընտրեն Երևանի ավագանի»։
Վ. Հովակիմյանը նշեց, որ այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են, ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օն-լայն վերահսկում են։
«Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց սպասարկման տարածքները վերահսկում են, ԿԸՀ-ից վերահսկվում է բոլոր 475 տեղամասերը։ Ամեն ինչ հանդարտ, բնականոն ընթանում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որտեղ ու երբ են քվեարկելու քաղաքապետի թեկնածուները
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան