Հերթական ապատեղեկատվությունները՝ Ադրբեջանից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17֊ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»։
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
- Ադրբեջանը կեղծիք է տարածել
- ՀՀ ՊՆ-ն օրվա ընթացքում ադրբեջանական չորրորդ ապատեղեկատվությանն է արձագանքում
- Արցախի Հանարպետության ՊՆ-ն հայտնում է օրվա ընթացքում ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին:
- Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին ադրբեջանական ԶՈւ հաղորդագրությունը ծայրեծայր կեղծիք է. ԱՀ ՊՆ
- Դիվերսիոն ներթափանցման մասին Ադրբեջանի տարածած լուրն ամբողջությամբ մտացածին և կեղծ է. ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան