Դատախազություն. Ընտրական գործընթացի հետ կապված 1 հաղորդման հիման վրա արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:
Դատախազության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:
Դրանցից՝
6-ը վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
6-ը` ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն,
1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Դրանցից՝
1 հաղորդում վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել:
1-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել:
1 հաղորդում վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն:
2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
1 հաղորդում վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:
1 հաղորդում վերաբերել է այլ իրավախախտման:
Այսպիսով, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ:
Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն, քննության առարկա դարձած հանցավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա կատարված աշխատանքի արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Կուտակումները հիմնականում եղել են ՔՊ-ի կողմից․ «Անկախ դիտորդ»
- ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն
- ՔԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված 8 հաղորդում է ստացել
- Բաց քվեարկության, կուտակումների, ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել «Անկախ դիտորդ»-ը
- ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը խախտում չի համարում
- Միջադեպ 6/6 տեղամասում․ ՔՊ-ականները սպառնալիքներով խանգարում են դիտորդներին
- Ուղղորդումներ՝ «տասովշիկների» կողմից․ ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում «Անկախ դիտորդ»
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
- Ընտրախախտման դեպքում ինչպես և ում ահազանգի քաղաքացին
- 4/29. Դիտորդներ չկան, վստահված անձինք դժգոհություններ չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա