85 մարդ գրանցված է Ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում․ «Հայաքվե»
Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Օրինակ, ըստ նրա, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86 մարդ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում՝ Խանջյան 27 հասցեում, ևս 48-ն էլ գրանցված է ՀՖՖ-ին պատկանող տարածքում: Աննա Կոստնյանը նշեց, որ դրանք ոչ բնակելի տարածքներ են։
Բացի այդ, 159 ընտրող էլ գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: «Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Գրանցումներ են հայտնաբերվել օդանավակայանի հարակից հատվածի ոչ բնակելի տարածքում․ այստեղ գրանցվել է 174 քաղաքացի»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով օրվա ընթացքում գրանցված ահազանգերին՝ Աննա Կոստանյանը հայտնեց, որ ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ կապված խնդիր է եղել։ «Այսինքն՝ սարքը անձնագիրը չի ճանաչել: Մեկ այլ դեպքում՝ 6/11 տեղամասում, ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, սակայն դա ֆիքսել են և զգուշացրել են նախագահին, որ տվյալ անձնավորությանը հեռացնի քվեախցիկի մոտից»,- ասաց նա։
«Հայաքվե»-ն նաև ուղղորդումների վերաբերյալ ահազանգեր է ստացել։ Մասնավորապես, ըստ Աննա Կոստանյանի, քաղաքացին ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին՝ հայտնելով, որ Կենտրոն համայնքի տեղամասերից մեկի հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որի անդամներն իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու և քվեարկելու մասին։
«10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը և չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,- ներկայացնելով մեկ այլ խախտում ընդգծեց նա։
Աննա Կոստանյանը նաև հայտնեց՝ քաղաքացիներից ահազանգեր են ստացել, որ Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում բացահայտ սեղանին փակցված է «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ, ինչն, ըստ նրա, ակնհայտ ուղղորդում է։
Հիշեցնենք, որ 2-րդ համարը ՔՊ-ի քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ականատես. ՔՊ վստահված անձը կատարել է զանգեր, նշումներ հեռախոսում, պարբերաբար հաղորդակցվել է ընտրողների հետ
- Ուղղորդումներ՝ «տասովշիկների» կողմից․ ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում «Անկախ դիտորդ»
- Ականատես. Արձանագրվել է երկու դեպք, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստը արդեն իսկ բացված է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան