Բարբարոսություն է խմելու ջուրը լցնել զուգարան. Ինչ խնդիրների լուծում են ակնկալում քաղաքացիներն ապագա քաղաքապետից
Այսօր Երևանի ավագանու ընտրություններն են: Panorama.am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ որո՞նք են այն կարևոր ու հրատապ խնդիրները, որն առաջնահերթ պետք է նորընտիր քաղաքապետը։
«Առաջինը ջրի խնդիրը. պետք է անպայման առանձնացվի ջուրը՝ տեխնիկական և խմելու, քանի որ դրանց մեկտեղումը բարբարոսություն է։ Երկրորդը՝ առողջապաությունն ու էկոլոգիան, եթե կան, քանի որ ոչ մեկն իր տեղում չի, պետք է միասին աշխատեն։ Պետք է լինեն մասնավոր և պետական հիվանդանոցներ՝ այնպիսի բժիշկներով, ովքեր Հիպոկրատին ճիշտ երդում են տվել։ Եվ կրթության խնդիրը, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է ուղեղում չտեղավորվող բաներ են։ Երեխաներին լրիվ դեգրադացրել են»,-վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ խնդիրները բազմազան են. «Մաքրությունը, տրանսպորտի հարցը, անկապ ու անկանոն շինարարությունները, համատիրությունների հարցերը, բնակֆոնդի հնության հարցը, որը ոչ մի կերպ չի կարգավորվում. բոլորը խնդիր են»։
Հարցվողների մեծամասնությունը կարևորեց փողոցների մաքրության և աղբահանության հարցերը.
«Աղբի հետ կապված, շատ տհաճ է հոտը։ Այլ հարցեր էլ կան, բայց կարևորը մաքրությունն է»։
«Առաջին հերթին աղբահանության հարցը, որ փողոցները մաքուր լինեն, քանի որ դա կազմակերպում է մարդկանց, իսկ կեղտոտ լինելու դեպքում՝ ապակազմակերպում»,-ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին