4/29. Դիտորդներ չկան, վստահված անձինք դժգոհություններ չունեն
Արաբկիր վարչական շրջանում՝ Մուշեղ Գալշոյանի անվան ավագ դպրոցում տեղակայաված 4/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել նաև Panorama.am-ի թղթակիցը՝ ժամը 10։50-ի դրությամբ դառնալով 100-րդ քվեարկողը։
Տեղամասում դիտորդներ չեն եղել։ «Ազգային առաջընթաց» կուսակցության վստահված անձ Արամ Չոբանյանն ասել է՝ այդ պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Արթուր Ղասաբյանն էլ նշեց, որ այդ պահին ամեն ինչ հարթ է ընթանում։
Ընդհանուր առմամբ, տեղամասերի մեծ մասում հանձնաժողովների անդամները նշում են, որ ընտրողները պասիվ են։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Անպայման մասնակցեք ընտրություններին, Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին