Անդրանիկ Թևանյան. Քաղաքացիներն ապտակ են հասցրել տասովշիկներին
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրել են բազմաթիվ խախտումներ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքում ստացել է 35․739 (15.43%) ձայն։
«2018-ին այս իշխանությունն ասում էր՝ մենք անգրագետ ենք, փորձ չունենք, բայց փոխարենը կոռումպացված չենք։ Հետո էդ փուչիկը պայթեց։ Հետո ասեցին՝ մենք չենք կարողանում անվտանգությունն ապահովել, Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, բայց փոխարենը ժողովրդավար ենք, ընտրություն չենք կեղծում։ Մենք տեսանք, թե ինչ խայտառակ վարքագիծ դրսևորեցին։ Այդ վերջին փուչիկն էլ պայթեց ընտրությունների միջոցով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը։
Նրա գնահատմամբ, այսօր մենք գործ ունենք Հայաստանի անվտանգությունը մսխած, Արցախն Ադրբեջանին հանձնած ու ընտրակեղծարար իշխանություն, որը որևէ գաղափարական հենարան չունի իր համար։
«Հիմա մեր հասարակության խնդիրն է մոբիլիզացված ապահովել իշխանազրկումը։ Կեղծիքների մասով դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, մենք դրա գնահատականը կներկայացնենք ժողովրդին»,-ասաց բանախոսը։
Ա. Թևանյանն ասաց, չնայած վարչական ռեսուրսի, կեղծիքների գործադրմանը, իշխանությունը տապալվել է իր ծրագրերում։
«Այսօր հնարավորության կա իշխանազրկման։ Երևանում Քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը շատ կարճ ժամանակամիջոցում կբերի իշխանափոխության ողջ հանրապետությունում։ Ես կարող եմ ասել, որ մեր ցուցակում չկա այնպիսի մարդ, որը կարող է համագործակցել ՔՊ-ի հետ։ Եթե նման մարդ լիներ, չէր գա մեր ցուցակ, ՔՊ-ն հարյուր հատ քույր կուսակցություն ունի, դրանց մեջ կլիներ»,-նշեց նա։
Թևանյանի խոսքով, քույր կուսակցություններից մեկն էլ կասկածելի ձևով անցել է ավագանի։
«Մեր վստահված անձինք ասում էին, որ այդ քույր կուսակցության ձայները միշտ մի շերտի վրա են եղել։ Ընդ որում մի տեղից չենք նման բան ստացել, այսինքն եղել է մի ինչ-որ ժամ, որ քվեարկել են այդ քույր կուսակցության օգտին։ Երևի մտածել են հարակից անցկացնեն, բայց իրենց հաշվարկում սխալ են դուրս եկել, չեն կարողացել ապահովել ձայները։ Տասովշիկների վրա են հույսները դրել, էդ տասովշիկներն էլ արդեն հնամաշ, բազմիցս օգտագործված են, տարբեր տեղեր իրենց ծառայությունները մատուցած։ Մեր քաղաքացիներն ուղղակի յուրօրինակ ապտակ են հասցրել տասովշիկներին՝ ցույց տալով, որ այդ ինստիտուտն այլևս չի կարող իրեն արդարացնել, քանի որ օգտագործվել է բազմիցս ու դեն շպրտվել, հիմա իրենք վերցրեցին ուզեցին օգտագործել բայց... նույնիսկ հնդիկները չօգնեցին»,-խոսքն ամփոփեց Թևանյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 26․236 (11.32%) ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյանը թվարկեց այն երեք սկզբունքները, որոնք ընդունելու դեպքում պատրաստ են համագործակցել այլ ուժի հետ
- Թևանյան. Այս իշխանությանը հասցվել է բավական լուրջ հարված, պատրաստ եղեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան