Գերիներով ինքնաթիռն Իրանից օդ է բարձրացել՝ ԱՄՆ-ի հետ փոխանակման նպատակով
Կատարի ինքնաթիռը, որում եղել են ամերիկացիներ, որոնք ազատ են արձակվել Իրանի հետ գերիների փոխանակման պայմանավորվածությունների շրջանակներում, օդ է բարձրացել Իրանից: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են բանտարկյալների փոխանակման գործարքի շուրջ, Թեհրանը նաև հասանելիություն կստանա վեց միլիարդ դոլարի սառեցված ակտիվներին՝ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար: Ինչպես հայտնել են Իրանից, Հարավային Կորեայում իրանական ապասառեցված հաշիվներից գումարը պետք է մուտքագրվի Քաթարի բանկում գտնվող հաշվեհամարին: Ավելի ուշ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ չապասառեցված միջոցները պատկանել են Իրանին, Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն մարդասիրական նպատակներով, իսկ ԱՄՆ-ն կվերահսկի, թե որտեղ են գնում այդ միջոցները։ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, երկուշաբթի օրը հայտնել է, որ նախկինում սառեցված իրանական ակտիվները փոխանցվել են Քաթարի բանկերի հաշիվներին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակներում, որն Իրանի պայմանն էր ամերիկացիներին ազատ արձակելու համար:
«Քաթարական ինքնաթիռը ձերբակալված ամերիկացիներով օդ է բարձրացել Իրանից»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ու ԱՄՆ-ը կփոխանակեն գերիներին
- Իրանի ԱԳՆ. Իրանը թույլ չի տա փակել իր պատմական ճանապարհը Հարավային Կովկասում
- Իրանում առգրավվել է ամերիկյան մաքսանենգ զենքի 6 հազար միավորից բաղկացած խմբաքանակ