Քաղաքական 3 ուժերին Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն. Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Ազգային Առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝
կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ,
կամ գնալ նոր ընտրությունների,
իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն:
Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։
Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:
Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն։
Հարակից հրապարակումներ`
- Կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է.Արսեն Բաբայան
- Մենք առաջադրենք թեկնածու, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկեն այդ թեկնածուի օգտին․ Մարությանի առաջարկը
- Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
- Անդրանիկ Թևանյան. Քաղաքացիներն ապտակ են հասցրել տասովշիկներին
- Անդրանիկ Թևանյանը թվարկեց այն երեք սկզբունքները, որոնք ընդունելու դեպքում պատրաստ են համագործակցել այլ ուժի հետ
- Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը. ArmLur.am
- Մարությանի առաջնորդած ուժը՝ կոալիցիայի մասին
- Թևանյան. Այս իշխանությանը հասցվել է բավական լուրջ հարված, պատրաստ եղեք
- Գոհար Մելոյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
- Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
- Գոհար Մելոյան. Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում
- Թիվ 9/28 ընտրատեղամասում Մարությանն ու Թևանյանն են առաջատարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան