Գոհար Մելոյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի՝ Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը.
«1. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):
2. Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ:
Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն (Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքուն կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։
3. Ձայների հավասարության դեպքում անցկացվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (փաստացի ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳԻՆ:
ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԳԾԵԼ, որ, եթե իսկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այսինքն, եթե Ազգային Առաջընթաց Կուսակցությունը, Հանրային Ձայն կուսակցությունը կամ Մայր Հայաստան դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ետընտրական պոստուլատներ
- Վահե Հովհաննիսյան. Երեկվանից շատ բան է փոխվել
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- «Հայաքվե». Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
- ԿԸՀ-ն ամփոփել է 20 ընտրատեղամասերի արդյունքները
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
- Գոհար Մելոյան. Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում
- Երևանի ընտրատեղամասերում շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը
- ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը խախտում չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան