Էրդողանը կոչ Է արել Մասկին Թուրքիայում Tesla գործարան բացել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է գործարար և Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին կից հանրային գործերի վարչությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հանդիպման ընթացքում Էրդողանը գործարարին կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է «SpaceX» ընկերության հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում և Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին Իզմիր քաղաքում:
Նշվում է, որ նախագահը Մասկին պատմել է նաև Թուրքիայի թվայնացման հայեցակարգի և արհեստական ինտելեկտի ոլորտում ազգային ռազմավարության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան