Թևանյան. Այս իշխանությանը հասցվել է բավական լուրջ հարված, պատրաստ եղեք
«Այս իշխանությանը հասցվել է բավական լուրջ հարված։ Մենք արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ»,-քվեարկության նախնական արդյունքների հրապարակմանն այսպես է արձագանքել «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ արդյունքների հրապարակման ընթացքում ԿԸՀ ցուցաբերած դանդաղկոտությունը կասկածի տեղիք է տալիս։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ավելի ուշ հրապարակեց բոլոր ընտրատեղամսերի արդյունքները, ըստ որոնց, «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է 35․739 ձայն (15.43%)։
Թևանյանի խոսքով, սա իշխանափոխության առաջին քայլն է։
«Զինվեք համբերությամբ։ Մի բան պարզ է, այս իշխանությունը չունի հանրային վստահություն, լեգիտիմություն, և նույնիսկ նման ընտրությունների պարագայում, իրենք չեն կարողացել իրենց առջև դրված խնդիրը լուծել։ Կարծում ենք, որ կան հնարավորություններ, այս գործընթացը վերածելու պայքարի ու իշխանափոխության։ Պատրաստ եղեք»,-ասաղ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
- Թիվ 9/28 ընտրատեղամասում Մարությանն ու Թևանյանն են առաջատարները
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան