Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
«Թվերը սպասելի չէր, մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, բայց մասնակցությունը շատ-շատ ցածր էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ դեռ ծանոթ չէ հրապարակված նախնական արդյունքներին, քանի որ թիվ 1/20 տեղամասում մասնակցում էր քվեաթերթիկների հաշվարկին:
Հայկ Մարությանի խոսքով՝ դեռ պետք է սպասել վերջնական արդյունքներին։ «Բայց այն, որ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին բավականին ցածր էր, դա լավ չէ ոչ միայն այս ընտրությունների համար, այլ ընդհանուր, փաստացի, մարդիկ ապատիայի մեջ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ դուրս գան այս հոգեվիճակից և իրենց մոտ նորից հույս արթնանա»,- ընդգծեց նա։
Հարցին՝ եթե նրան չհաջողվի քաղաքապետ ընտրվել, արդյոք իրեն տեսնում է Երևանի ավագանու աշխատանքներում, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Եթե 50+ չհավաքենք, մենք կարող ենք քաղաքային իշխանություն կազմել: Պետք է վերջնական արդյունքները լինեն, որ ըստ դրա որոշենք»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
- Տեղամասերի 7.79 %-ի ամփոփած տվյալներով ընտրական շեմը հաղթահարել են 4 կուսակցություն, 1 դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան