Երևանի ընտրությունները բացահայտեցին իշխանությունների լեգիտիմության խնդիրը. Հրանտ Միքայելյան
Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցածր մասնակցության պարագայում հավաքեց ձայների 33%-ից պակաս, բացահայտեցին Հայաստանի իշխանությունների լեգիտիմության խնդիրը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն չեն ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կկարողանան այս կամ այն կերպ առաջ մղել իրենց թեկնածուին, բայց կա մեկ այլ խնդիր՝ դա լեգիտիմության խնդիրն է։ Ընտրություններում, որտեղ իշխանությունները գրեթե ձայներ չեն հավաքում, ակնհայտ է դառնում, որ նման լեգիտիմություն չկա»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է Միքայելյանը։
Փորձագետի կարծիքով, ընտրությունների արդյունքները, սակայն, կազդեն հանրապետության քաղաքական իրավիճակի վրա։
«Սա, իհարկե, հնարավորություն կտա մնացած ընդդիմադիր ուժերին ավելի ակտիվ գործելու, սա նաև բարոյալքող ազդեցություն կունենա իշխանության համակիրների և նրանց վրա, ովքեր սատարել են իշխանությունին՝ այն պատրանքով, որ այն ուժեղ է և այլընտրանք չունի։ Վերջիններս կսկսեն այլընտրանքներ փնտրել:
«Միջնաժամկետ հեռանկարում սա վատ կանդրադառնա իշխանությունների վրա, բայց ուղղակիորեն կարող է ազդել միայն ընդդիմադիր քաղաքապետ ընտրվելու դեպքում, ինչը, ինձ թվում է, քիչ հավանական է»,-ասել Միքայելյանը։
Նա նշել է, որ ընտրություններում եղել են խախտումներ, թեև դրանք աղետալի չեն եղել։
«Բայց վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ առանց խախտումների իշխանությունը կստանար մոտավորապես 31 %, բայց գրեթե 32,6 %»,-բացատրել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
- Երևանի ընտրատեղամասերում շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը
- 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ
- Բաց քվեարկության, կուտակումների, ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել «Անկախ դիտորդ»-ը