Շտաբ. Ակնայի ճանապարհով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կրկին տեղեկացնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:
Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Շտաբից հայտնել էին. «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար
- Շտաբ. Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել 23 տոննա ալյուր, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝բժշկական և հիգիենայի պարագաներ
- ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ. ԿԽՄԿ ներկայացուցիչ
- ԿԽՄԿ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ. Ռուսական խաղաղապահ զորախումբ
- Բաքվից հայտնում են՝ Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան