Այսօրվանից ընդունվում են ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերն այսօրվանից կարող են ԿԸՀ վերահաշվարկի դիմում ներկայացնել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարեց, որ դիմումների ընդունուը սկսվում է այսօր ժամը 12։00-ից մինչև ժամը18։00-ն, շարունակվելու է վաղը՝ 09։00-11։00-ն։
Նա հայտնեց, որ վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։
«Վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովրի նախաձեռնությամբ այն տեղամասերի հետ կապված, որոնդ դեպքում արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ էին արձանագրվել»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն ամփոփել է նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44 տոկոս։ Նախնական արդյունքներով, քաղաքական 5 ուժ է հաղթահարել անցողիկ շեմը. կուսակցությունների համար անցողիկ նվազագույն շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը: Այդ ուժերն են՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75.463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 տոկոսը, երկրորդ տեղում է «Ազգային առաջընթացը» 18.89 տոկոսով (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը» 15.43 տոկոսով (35.739), չորրորդ՝ «Հանրապետությունը» 11.32 տոկոսով (26.236), հինգերորդ՝ «Հանրային ձայնը» 9.68 տոկոսով (22.431)։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
- Չալաբյան. Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, հօդս ցնդեց
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- «Հայաքվե». Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց
- Երևանի ավագանու ընտրություններ. Անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
- ԿԸՀ-ն ամփոփել է 20 ընտրատեղամասերի արդյունքները
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
- Ռուբեն Մելիքյան. Երևանը բոյկոտեց ընտրությունը
- Էդգար Ղազարյան. Այս ընտրություններում պարտվել են բոլոր մասնակիցները
- ՔԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված 8 հաղորդում է ստացել
- 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ
- ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը խախտում չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան