Ուսումնասիրելով Աշտարակը՝ ժամանակակից արվեստի միջոցով. ցուցահանդես Աշտարակի պատկերասրահում
Օրեր առաջ Աշտարակում կայացել է բացօթյա ցուցահանդես, որի շրջանակում յուրաքանչյուր արվեստագետ կիսվել է իր մոտեցումներով և պատկերացմամբ Հայաստանի և քաղաք Աշտարակի մասին: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ցույց տալ քաղաք Աշտարակը՝ ժամանակակից արվեստի միջոցով: Նկարիչներն այս մոտեցմամբ փորձել են առաջացնել նոր հույզեր և պատկերացումներ՝ կոտրելով կարծրատիպեր:
Anna Katsur - "Sunset Over Ashtarak", oil on board, 2022
Նկարչուհիներից Աննա Կացուրը ներկայացրեց իր պայծառ ստեղծագործությունը՝ «Մայրամուտ Աշտարակում» կտավը: Այս աշխատանքում գերակշռում են վառ գույները, մասնավորապես՝ կարմիրը և նարնջագույնը, որոնք նրբագեղ կերպով հակադրվում են տաք կանաչ և կապույտ երանգներին:
«Մայրամուտ Աշտարակում» կտավի ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլուխգործոցներից Էդվարդ Մունկի «Արևը», որտեղ նկարիչը կիսում է նույն սերը լանդշաֆտի նկատմամբ՝ այն ներկայացնելով կենդանի էություն:
Հետաքրքրական է, որ քաղաքն այս կոմպոզիցիայի մեջ ունի երկրորդական դեր՝ «ճնշվելով» արևից և հեռահար լեռներից: Աննան հուշում է, որ կտավն ուսումնասիրելիս մտածենք տիեզերքում մեր դիրքի մասին:
Alexandra Gurvich - "My Armenia", oil on board, 2023
Մեկ այլ տաղանդավոր նկարչուհի Ալեքսանդրա Գուրվիչն աշխարհն ընկալում է գույնի և ձևի պրիզմայով՝ իր ստեղծագործությունների միջոցով փոխանցելով յուրահատուկ տեսլականը: Ալեքսանդրան հիմնականում կիրառում է յուղի և ակրիլի համակցության տեխնիկան: Նրա ոչ ստանդարտ մտածողությունն ազդում է հույզերի և ընկալումների վրա՝ մեծացնելով տարածության և գույների բազմազանության գնահատումը:
Հանդիսանալով աշխարհահռչակ նկարիչ Իոսիֆ Գուրվիչի թոռնուհին և Միխայիլ Գուրվիչի դուստրը՝ կարող ենք նշել՝ արվեստը նրա ժառանգությունն է: Ցուցադրության ընթացքում ներկայացված աշխատանքը՝ յուղաներկով կատարված «Իմ Հայաստան» եռապատումը բաղկացած է երեք կտավից, որոնք պատկերւմ են մի լանդշաֆտ, որն անխափան հոսում է մի կտավից մյուսը՝ ստեղծելով խորության և ընդարձակության զգացում։
Elizaveta Avtushenko - "Play Your Heart", Mixed Media on Canvas, 2022
Ելիզավետա Ավտուշենկոն երրորդ նկարչուհին է, որը ներկայացրել է կիսաբստրակտ ստեղծագործություն՝ «Armenia Silouetthe» վերնագրով։ Այս աշխատանքում պատկերված է հայ կնոջ հավաքական կերպարը, որը մարտահրավեր է նետում ավանդական գենդերային դերերին՝ խրախուսելով, որ կանայք հետևեն իրենց սրտին, այլ ոչ թե համապատասխանեն պարտադրված ակնկալիքներին:
Աշխատանքն ակտիվ գույներով է և առաջացնում է անհանգստություն, որին շատ հաճախ բախվում են կանայք, երբ հեռանում են դարավոր ավանդույթներից: Ելիզավետայի այս աշխատանքը ոչ միանշանակ է և հեղափոխության կոչ է:
Այս ցուցադրությունը նոր շունչ տվեց ժամանակակից արվեստին, որը ներկայացվում է Հայաստանում: Կարևոր հանգամանք է, որ 3 նկարչուհիների կիզակետում էլ եղել է Հայաստանը յուրօրինակ մոտեցումներով, տեխնիկայով և ուղերձներով: Նկարչուհիները միասին ստեղծեցին գրավիչ երկխոսություն, որը մարտահրավեր նետեց ավանդական պատկերացումներին:
Մարիաննա Սարիբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան