«Հայաքվե». Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց
«ՀայաՔվե» նախաձեռնությունը գնահատել է Երևանի ավագանու ընտրությունները.
««ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը Երևանի բոլոր ընտրատարածքներում։ Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։
Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։
Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով, տեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն։
Որպես հետևանք՝ արձանագրվել է նաև այս ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով՝ հանրությանը ներկայացնելով փաստեր ու վերլուծություն ընտրությունների ընթացքում իրականացված ապօրինությունների, տեղ գտած խախտումների ու տարատեսակ խնդրահարույց դրսևորումների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրություններ. Անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ
- Ռուբեն Մելիքյան. Երևանը բոյկոտեց ընտրությունը
- Կուտակումները հիմնականում եղել են ՔՊ-ի կողմից․ «Անկախ դիտորդ»
- Էդգար Ղազարյան. Այս ընտրություններում պարտվել են բոլոր մասնակիցները
- ՔԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված 8 հաղորդում է ստացել
- 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ
- Բաց քվեարկության, կուտակումների, ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել «Անկախ դիտորդ»-ը
- Միջադեպ 6/6 տեղամասում․ ՔՊ-ականները սպառնալիքներով խանգարում են դիտորդներին
- Ուղղորդումներ՝ «տասովշիկների» կողմից․ ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում «Անկախ դիտորդ»
- 4/29. Դիտորդներ չկան, վստահված անձինք դժգոհություններ չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին