Վահե Հովհաննիսյան. Երեկվանից շատ բան է փոխվել
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, արձագանքելով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքնեին, գրում է.
«Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։
Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։
Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։ Երեկվանից շատ բան է փոխվել»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին