Մարությանի առաջնորդած ուժը՝ կոալիցիայի մասին
«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին.
«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ`
իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։
Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց, որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։
ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»։
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն ամփոփել է նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44 տոկոս։ Նախնական արդյունքներով, քաղաքական 5 ուժ է հաղթահարել անցողիկ շեմը. կուսակցությունների համար անցողիկ նվազագույն շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը: Այդ ուժերն են՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75.463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 տոկոսը, երկրորդ տեղում է «Ազգային առաջընթաց» 18.89 տոկոսով (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը» 15.43 տոկոսով (35.739), չորրորդ՝ «Հանրապետությունը» 11.32 տոկոսով (26.236), հինգերորդ՝ «Հանրային ձայնը» 9.68 տոկոսով (22.431)։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը։
Հիշեցնենք՝ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտնել է իր պատրաստակամությունը «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթացի» հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Բադալյան. «Հանրապետություն» կուսակցությանն օգնեց ոչ միայն ՔՊ-ն, այլև որոշ ընդդիմադիրներ
- Թևանյան. Այս իշխանությանը հասցվել է բավական լուրջ հարված, պատրաստ եղեք
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, սպասենք վերջնական արդյունքներին․ Հայկ Մարության
- ԿԸՀ. 475 ընտրատեղամասերից 108-ի արդյունքներն ամփոփված են
- ԿԸՀ-ն ամփոփել է 20 ընտրատեղամասերի արդյունքները
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան