Կինը փչացած ձուկ է կերել և կորցրել ձեռքերն ու ոտքերը
Վտանգավոր բակտերիաներով վարակված ձուկ ուտելուց հետո ամերիկուհին կորցրել է վերջույթները։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
40-ամյա Լաուրա Բարաջասը ծանր վիճակում հոսպիտալացվել է Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում։ Թիլապիա ուտելուց հետո նրա մոտ արյան սեպսիս է սկսվել։
«Բժիշկները նրան դրել են դեղամիջոցային կոմայի մեջ: Նրա ձեռքերի և ոտքերի մատներն ու շրթունքները սևացել են, իսկ երիկամները դադարել են գործել»,-«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին պատմել է ամերիկուհու մտերիմ ընկերուհին։«Բժիշկները ստիպված են եղել անդամահատել հիվանդի վերջույթները, քանի որ մասնագետները պարզել են, որ ձուկը, որը կինը կերել է ընթրիքին, պարունակում է վտանգավոր բակտերիաներ՝ Vibrio Vulnificus, որոնք հայտնի են նաև որպես «միս ուտող» վիբրիոներ։
Այս միկրոօրգանիզմները կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտի խանգարումների, և եթե ձուկը չի ենթարկվել անհրաժեշտ ջերմային մշակմանը, վիբրիոնները կսկսեն արագորեն բազմանալ մարմնում՝ հրահրելով արյան սեպսիսի զարգացում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Բժիշկը խորհուրդ է տվել օրական ուտել ոչ ավելի, քան 250 գրամ ելակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան