Թուրքիա-Հայաստան խաղից հետո Շտեֆան Կունցին հեռացրել են աշխատանքից
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը կայացրել է Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Կունցը Թուրքիայի հավաքականը գլխավորել է 2021 թվականի սեպտեմբերից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ Թուրքիայի հավաքականի խաղերից (1:1) և Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից (2:4) հետո սոցիալական ցանցերում և ֆուտբոլային փորձագիտական հանրությունում ակտիվացել են Կունցի հրաժարականի կոչերը:
«Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել բաժանվել ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Շտեֆան Կունցից: ԹՖՖ-ի ղեկավարությունը զանգահարել է գերմանացի մարզչին և հայտնել նրան ընդունված որոշման մասին»,- ասվում ՝ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան