«Փաշինյանը կորցնում է իշխանությունը Հայաստանում». Ռուսական լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության արդյունքների մասին
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո, Երևանի ավագանու ընտրություններում հավաքել է 32,57 %։ Այժմ քաղաքապետ նշանակելու համար կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի ավագանիում։ Փաշինյանի կուսակցության ցուցակը գլխավորում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ընտրություններում երկրորդը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է, որը հավաքեց 18,89 %, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,43 %։ Քաղաքային խորհրդարանում է նաև նախկին վարչապետ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,32 % ձայն, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 9,68 %։ Ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել՝ 28,46%։
Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանող ռուսական լրատվամիջոցները լի են հետևյալ վերնագրերով հոդվծներով. «Երևանի ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցության դեմ հզոր կոալիցիա է ձևավորվել» («Գլավնիհ ռեգիոնալնի»), «Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանա Երևանի քաղաքապետ նշանակել» («Ինտերֆաքս»), «Փաշինյանը կորցնում է իշխանությունը Հայաստանում» («Վեստնիկ կավկազա»):
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից ընդունվում են ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
- Երևանի ընտրատեղամասերում շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը
- 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ