Կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է.Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Հայկ Մարությանի առաջարկները, ի տարբերություն Անդրանիկ Թևանյանի առաջարկի, ողջամիտ չեն ու չեն կարող Երանի իշխանությունում ՔՊ–ից վերջնական ազատվելու հնարավորություն դառնալ։
Մարությանի առաջարկը, թե առանց նախապայմանի ինձ ընտրեք քաղաքապետ և ես իմ 14 մանդատով քաղաքը կառավարեմ, իսկ դուք ձեր ունեցած մանդատներով դարձեք ընդդիմություն՝ մեղմ ասած քաղաքի կառավարումից հեռու մարդու առաջարկ է։ Այսինքն հերիք չէ, որ Հայկը լինելու է ՀՀ իշխանության կողմից անընդունելի քաղաքապետ, որն առաջացնելու է իր ծանր հետևանքները, դեռ մի բան էլ առաջարկում է դառնալ քաղաքապետ՝ առանց ֆունդամենտի, այսինքն՝ առանց ավագանու մեծամասնության։ Սա քաղաքապետի պաշտոնի ուղիղ ինքնասպանության փորձ է։
Հետևությունս այն է, որ Հայկ Մարությանն ընդամենը քաղաքապետի պաշտոնն է ուզում, որիշ ոչինչ իրեն հետաքրքիր չի։ Բայց մոռանում է, որ մեծամասնություն ավագանին իրեն կկարողանա մեկ անգամ էլ հեռացնել քաղաքապետի պաշտոնից։
Անդրանիկ Թևանյանի առաջարկը, իմ գնահատմամբ, ամենաողջամիտն է ու հնարավոր ամենաառանց նախապայմաններինը։ Թևանյանն ասում է ես ու իմ թիմը որևէ պաշտոն չենք ուզում։ Քեզ կօգնենք դառնաս քաղաքապետ, բայց մի բան պիտի իմանանք, որ դու իսկապես համաձայն ես մեր համոզմանը և կիսում ես մեր այն պնդումը, որ Նիկոլի իշխանությունը պետք է հեռացվի։
Հայկ Մարությանի ընդդիմություն դառնալուց հետո բոլոր հրապարակային ելույթները, այդ թվում նրա ներկայացումը, վկայում են, որ ինքը ոչ միայն համաձայն է այդ դիրքորոշմանը, այլ մի բան էլ ստանձնել է դա անելու պատասխանատվություն։ Ուստի՝ Թևանյանը Մարությանին որևէ արտասովոր կամ որևէ նոր բան չի առաջարկում։
Այսպիսով պետք է արձանագրեմ, որ այս պայմաններում Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան և Հանրային Ձայն կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է։
Ինչ վերաբերվում է Հայկ Մարությանի երկրորդ առաջարկին, այն է՝ գնալ արտահերթ ընտրությունների, ապա դրանից, իմ համոզմամբ, շահելու է հենց Անդրանիկ Թևանյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք առաջադրենք թեկնածու, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկեն այդ թեկնածուի օգտին․ Մարությանի առաջարկը
- Անդրանիկ Թևանյան. Քաղաքացիներն ապտակ են հասցրել տասովշիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին