Բերբոքը խոստովանել է, որ շատ գերմանացիների համար անհասկանալի են Ուկրաինային աջակցելու պատճառները
Շատ գերմանացիների համար ակնհայտ չեն այն պատճառները, թե ինչու Բեռլինը պետք է աջակցի Կիևին: Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբեքը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«ԱՄՆ-ում շատ մարդիկ հարց են տալիս․ «Ուկրաինան մեզանից բավականին հեռու է, ինչու է այն մեզ համար կարևոր»: Այդպես է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև մեզ մոտ՝ Գերմանիայում։ Մարդիկ տեսնում են Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված գնաճը»,- ասել է քաղաքական գործիչը։
Այնուամենայնիվ, Եվրոպան, ավելացրել է Բերբոքը, «ամերիկյան ընկերների և գործընկերների աջակցության կարիքն ունի ավելի քան երբևէ»: Նրա խոսքով, «անհրաժեշտ է ցույց տալ աշխարհին, որ դաշնակիցները կկանգնեն Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը էմոցիոնալ կերպով արձագանքել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խնդրանքին՝ ուկրաինական զորքերին Taurus հեռահար հրթիռներ մատակարարել։ Նախարարն ընդգծել էր, որ Բեռլինն արդեն ծավալուն ռազմական օգնություն է ցուցաբերել Կիևին: