Լիբիան հերքել է 11 հազար զոհի մասին ՄԱԿ-ի հրապարակած տվյալները
Լիբիայի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Աբդեսսալամ Գեյթ ալ-Հաջը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հերքել է ՄԱԿ-ի տվյալները, որ Լիբիայի արևելքում 11 հազար մարդ է զոհվել սաստիկ ջրհեղեղների հետևանքով` նշելով զոհերի թվի վերաբերյալ հաստատված վիճակագրության բացակայությունը:
«Ես չգիտեմ, թե ՄԱԿ-ին որտեղից է այս կեղծ: Մենք որևէ մեկին նման թվեր չենք հայտնել և նրանց մասին ոչինչ չգիտենք, հաստատված տվյալներ չկան զոհերի թվի վերաբերյալ: Դեռևս ողջ մնացածների որոնումները Դերնա քաղաքում շարունակվում են, Կարմիր մահիկի կամավորները վերջերս կարողացել են փլատակների տակից փրկել երկու աղջկա: Այժմ տվյալներ են հավաքվում փրկարարական խմբերից, իսկ իրական թիվը կհայտարարվի գործողության ավարտին»,-ասել է Ալ-Հաջը։
Հարակից հրապարակումներ`
- Հեղեղված Լիբիայում աղտոտված ջրից թունավորված երեխաների թիվը հասել է 150-ի
- Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
- Ջրհեղեղների հետևանքով Լիբիայում հազարավոր մարդիկ են զոհվել
- Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է