«Ես հոգնել եմ լռելուց». Արոնյանը դիմել է շախմատային հանրությանը
Ամերիկան ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց նամակ է հղել շախմատային հանրությանը․
«Ես գրում եմ ձեզ հարգանքով, շփոթմունքով և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:
Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, և գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ, որ դա ինձ թույլ կտա հստակ արտահայտվել:
Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախն, ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ սննդամթերք, դեղամիջոցներ, այդ թվում այնպիսին, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:
Աշխարհում արդեն սկսում է արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։
Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է ասել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։ Առաջին հերթին սնունդից։ Նաև գազից և էլեկտրականությունից։
Ես հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Այն մարդը, որ իմ ժողովրդին շներ է անվանում։ Այդ մարդու անունը Իլհամ Ալիև է։
Ես չեմ հավատում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ մարդիկ և կան լավ մարդիկ, սա մանրուք է:
Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում նայել, թե ինչպես են սովամահ 120 լինում հազար մարդիկ, մեծամասնություն են կազմում:
Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին հետաքրքրված չեն այն անմարդկային իրավիճակով, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։
Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել լսելի դառնալ նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները