ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ. ԿԽՄԿ ներկայացուցիչ
Ակնա-Ասկերան ճանապարհով և Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի կողմից ուղարկված բեռնատարները Ստեփանակերտում են: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելանը։
«Բեռները տեղ են հասել, երկու ճանապարհներով էլ միաժամանակ եկել են: Բեռնատար ավտոմեքենաներից մեկը դեղեր և մանկական տակդիրներ է բերել, Լաչինի միջանցքով եկած բեռնատարը` ալյուր»,- ասել է մեր նա:
Էթերի Մուսայելյանը հույս հայտնեց,որ հումանիտար օգնությունը պարբերաբար բնույթ կկրի, որպեսզի բնակչությունը կարողանա իր պահանջները բավարարել:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ. Ռուսական խաղաղապահ զորախումբ
- Բաքվից հայտնում են՝ Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
- Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը