ԿԽՄԿ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ. Ռուսական խաղաղապահ զորախումբ
Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ առաջին մեքենաներն անցել են Ակնա-Ստեփանակետ ճանապարհով, գտնվում են Արցախի Հանրապետությունում և բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։ Այս մասին հայտնում է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ բեռը ներառում էր մանկական տակդիրներ, դեղորայք:
«Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետի կամրջի անցակետով։
Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել հումանիտար օգնության մատակարարումը»,- նշված է թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր. «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան