Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:
«Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրմաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն եւ իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երեւանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Անդրանիկ Թևանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երեւանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա «Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց»,- գրել է ArmLur.am-ը։
«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ անդամ Մարինե Շահնազարյանը գրել է. «ArmLur.am-ը հայտնել է, որ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:
Անկախ Հայկ Մարությանի և Վարդան Ղուկասյանի հանդեպ իմ ունեցած վերաբերմունքի՝ այս 3 ուժերի միավորումը հիմա շատ կարևոր է: Կարևոր է նաև, որ այս 3 ուժերի միավորումը լինի առանց նախապայմանների:
Հ.Գ. Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայկ Մարությանը. այս 2 ուժերի հետ միավորումով դառնա քաղաքապետ, իսկ հետո՞...
Պետք է հասկանան, որ այժմ գործում եմ հանուն Երևանի, իսկ դրա համար նախապայմաններ պետք չեն»։
Հարակից հրապարակումներ`
- Էդ կոալիցիան դուրս շատ է եկել, երեք ուժերը միասին՝ առանց ՔՊ-ի. Հարցում
- Մարությանի առաջնորդած ուժը՝ կոալիցիայի մասին
- ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
- Կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն․ Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին