Ավագանիում ով համագործակցեց ՔՊ-ի հետ՝ քաղաքական գերեզմանի պուտյովկա է ձեռք բերելու.Սուրեն Սուրենյանց
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա երեկ վետո դրեց ժողովուրդը: Ընդորում, Նիկոլ Փաշինյանն երեկ ստացել է կրկնակի ապտակ»,-«Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խասքով՝ ՔՊ-ն կսկսի ավագանու ընտրությունների անհաջողության պատասխանատվությունը մաքրել Փաշինյանի վրայից և վերագրել Տիգրան Ավինյանին:
«ՔՊ-ում գոյություն ունի մի Նիկոլ և հարյուրավոր, հազարվոր ուսապարկեր»,-ասաց Սուրենյանցը՝ փաստարկելով իր պնդումը, որ ընտրությունների արդյունքների պատասխանատուն միայն Փաշինյանն է:
Բանախոսի կարծիքով՝ ընտրություններին ցածր մասնակցությունը նշանակում է անվստահություն իշխանությանը:
«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդավարությամբ այնքան է զզվեցրել մարդկանց, որ մարդիկ փոփոխություններն ընտրությունների միջոցով այլևս չեն տեսնում: Հիմա Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը շատ մոտ՝ հեղափոխական իրավիճակից հինգ րոպե պակաս է գտնվում, ինչն էլ նշանակում է, որ մի սիրուն օր նա թռնելու է երկրից, իսկ մյուս ՔՊ-ականներն ընկնելու են ժողովրդի քացու տակ»,-հայտարարեց Սուրեն Սուրնյանցը և հավելեց. «Հայկոյի հայտնի խոսքը՝ «ոնց եմ ես քեզանից զզվում», դարձավ այս ընտրությունների նարատիվը»:
Նա հայտարարեց, որ վարչական ռեսուրսները եթե հաշվի չեռնեն, ապա ՔՊ-ն ավագանու ընտրություններում ստացել է 9% ձայն և քաղաքական ուժերին հորդորեց չհամագործակցել Փաշինյանի հետ:
«Ավագանու անդամ դարձած ցանկացած անհատ և ուժ պետք է իմանա՝ ով համագործակցեց ՔՊ-ի հետ՝ քաղաքական գերեզմանի պուտյովկա է ձեռք բերելու»,-ասաց Սուրենյանցը և կանխատեսեց, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն առցանց ներկայացնում է քվեարկության արդյունքները
- Երևանի ընտրատեղամասերում շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը
- 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ
- Բաց քվեարկության, կուտակումների, ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել «Անկախ դիտորդ»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները