Տեղամասերի 7.79 %-ի ամփոփած տվյալներով ընտրական շեմը հաղթահարել են 4 կուսակցություն, 1 դաշինք
«475 տեղամասային ընտրական հանձնաժողովներից մուտքագրվել են 37 տեղամասի տվյալներ, որը տեղամասերի 7.79 %-ն է կազմում».-ասուլիսում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա հրապարակեց նախնական տվյալները՝
1 – «Հանրային ձայն» կուսակցություն 10.51%
2 – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 34.67%
3 – «Արդար Հայաստան» կուսակցություն 1,2%
4 – «Հաղթանակ» կուսակցություն 1,46%
5 – «Ուժը հայրենյաց» կուսակցություն 0.79%
6 – «Հայաստանի եվրոպական կուսակցություն 1.05%
7 – «Ազգային առաջընթաց» կուսակցություն 18.19%
8 – «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն 0.35%
9 – «Հանրապետություն» կուսակցություն 11.32%
10 – «Միացյալ Հայաստան» կուսակցություն 0,41 %
11 – «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 2.24 %
12 – «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն1.06 %
13 – «Ապրելու երկիր» կուսակցություն 2.9%
14 – «Մայր Հայաստան» դաշինք 14.02 %
Նա տեղեկացրեց, որ տվյալները տեղամասային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով են ստացել:
Արմեն Սմբատյանը արձագանքեց նաև սոցիալական ցանցերում շրջանառվող լուրեին, թե հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլը՝ ասելով, որ ընտրական օրենսգիրքը նման կարգավորում չունի, ընտրությանը մասնացողների շեմ չի սահմանված: Ընտրություններից հետո 33 մանդատ ստացած ուժի ցուցակի առաջին համարն ընտրվում է քաղաքապետ, եթե այդքան մանդատ ստացող չի լինում, ապա ավագանին ընտրում է իր կազմից քաղաքապետ և եթե դա չի հաջողվում անել, ապա ավագանու ժամկետը կրճատվում է և նոր ընտրություններ են նշանակվում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն ամփոփել է 20 ընտրատեղամասերի արդյունքները
- Թիվ 9/28 ընտրատեղամասում Մարությանն ու Թևանյանն են առաջատարները
- Միջադեպ 6/6 տեղամասում․ ՔՊ-ականները սպառնալիքներով խանգարում են դիտորդներին
- Աննա Հակոբյանը գրանցված է մի ընտրատեղամասում, քվեարկել է մեկ այլ ընտրատեղամասո՞ւմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան