Էդ կոալիցիան դուրս շատ է եկել, երեք ուժերը միասին՝ առանց ՔՊ-ի. Հարցում
Սպասելի՞ էին Երևանի ավագանու ընտրությունների նման արդյունքները քաղաքացիների համար։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն մասնակից ուժերը։ Panorama.am-ն այս հարցերն ուղղել է քաղաքացիներին։
Ըստ պատասխաննների, քվեարկության նման արդյունքները սպասելի էին քաղաքացիների մեծ մասի համար։
«Ճիշտն ասած, ընտրությունները շատ կասկածելի են, էդ քսանքանի տոկոսը... բայց երևի իրենք ավելի լավ են իմանում՝ ինչ պիտի անեն»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Քաղաքական ուժերը խելքով պետք է մտածեն, ժողովրդի մակարդակը բարձրացնեն, հասկացնեն իրողությունը»,-պատասխանեց մեկ ուրիշ քաղաքացի։
«Քաղաքական ուժերը հարցը լուծելու համար, պետք է կոալիցիա կազմեն, ես սպասում էի, որ նման բան կլինի, փաստորեն սպասումներս արդարացան։ Հիմա եթե իրար հետ լեզու գտնեն ոչ փաշինյանական ուժերը, իրենք թեկնածու կառաջադրեն, չէ, գիտենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը Փաշինյանի կողմնակից է։ Եթե նրանք համաձայնության գան, միևնույն է, մի ձայն պակաս է ստացվում, երեսուներկու ձայն է ստացվում, ինչը նշանակում է՝ կամ նոր ընտրություններ են լինելու, կամ եթե կոալիցիայի հարցը լուծեն, գուցե առաջին փուլում էլ հենց կընտրվի»,-ասաց մեկ ուրիշը։
«Էդ կոալիցիան դուրս շատ է եկել, երեք ուժերը միասին՝ առանց ՔՊ-ի»,-պատասխանեց հարցման մեկ այլ մասնակից։
«Համախմբվել, շենացնել երկիրը, իսկ արդյունքներին, այո, ես սպասում էի»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մեկ արժանի չի չքնաղ Երևանի քաղաքապետը դառնալ. Հարցում
- «Երկիրը կործանվում է, իրանք իրանց քաղաքապետական մաֆյոզ քայլերն են կատարում». Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան