Ադին ու Բուդին պատրաստակամ են օգնել իշխանությանը վերահաշվարկի գործում. Օգտատերերի արձագանքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հայտարարեց՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։
Ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում անվստահություն են հայտնում վերահաշվարկի վերաբերյալ, ծաղրական մեկնաբանություններ անում։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիվեգովան գրել է.
«քպ-ն պահանջեց ձայների վերահաշվարկ։ Այսինքն հերիք չի մի ժամում հաշվվող ձայները մինչև լուսաբաց հաշվեցին, հիմա մի հատ էլ են «վերահաշվելու»։
Մաթեմյանների ընտանիքը, և մասնավորապես Ադին ու Բուդին, պատրաստակամություն են հայտնել օգնել իշխանությանը այդ բարդ գործում»։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշել է.
«10 տեղամասային ընտրական հանձնաժողովների ձայների վերահաշվարկը կիրականացվի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության և դիզայնի ֆակուլտետում, իսկ ՔՊ-ի վստահված անձանց մաթեմատիկայի վերապատրաստումը կիրականանցնեն Ադի և Բուդի Մաթեմյանները։
Տիգրան Մուկուչյանը պետք է նշանակվի Նիկոլ Փաշինյանի խորհրդական»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատել է.
«քպ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք։
Այս լուրը զավեշտալի կհնչեր, եթե առավոտյան չլիներ ևս մեկ լուր։
Եվ այսպես, ըստ օդում կախված լուրերի՝ վերահաշվարկին ընդառաջ՝ քպ-ն հանձնաժողովի իր անդամների ու վստահված անձանց համար կազմակերպել է մաթեմատիկայի ինտենսիվ դասընթաց։ քպ-ականներին կդասավանդեն թվաբանություն և հաշվողական հմտություն։
Տրվելու են սերտիֆիկատներ»։
Ստելլա Խաչատրյանը գրում է. «Մաթեմյանները արդեն իսկ գնում են ԿԸՀ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան