Պետք է ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները․ Թևանյան
Կազմակերպչական աշխատանքներն են տարվում, որպեսզի ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները։ Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իրենց գործողությունները լինն պլանավորված։
«Հիմա դիմում ենք հասարակության տարբեր շերտերին, առաջինը ուսանողությանը՝ առավոտյան բոլորը անցնելու են դասադուլի, այդ թվում՝ դասախոսնրը, որ մենք կարողանանք մաքսիմալ համախմբվածություն ապահովենք և աջակցություն Արցախին ու Հայաստանին, և ցույց տանք, որ բոլորը դեմ են վարվող քաղաքականությանը։
Բացի այն հիմնարկների, որոնց աշխատանքը կենսական է, անհրաժեշտ է, որ դրանք ևս անցնեն գործադուլի և իրենց գործողություններով պարտադրեն այս իշխանության հեռացումը, իրենց քայլերով ցույց տան, որ չեն ընդունում վարվող քաղաքականությունը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եղեք երկար կռվի, հիասթափվել չկա.Ավետիք Չալաբյան
- Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
- Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան