Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն վերահաշվարկի գործողությունների է դիմում. Թևանյան
«Ես կապ հաստատեցի Արցախի Հանրապետության տարբեր շրջանակների հետ, որտեղից ասում են, որ հիմնականում հարվածում են մեր դիրքերի ուղղությամբ, փորձում են առնվազը վախի մթնոլորտ ստեղծել»,-ֆեյսբուքով ուղիղ միացման ժամանակ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ հարձակման փորձ կա Դրմբոնի ուղղությամբ:
Թևանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցով, որի արդյունքում որոշվել էր, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է քննարկվեն քառակողմ՝ Թուրքիա-ՌԴ-Հայաստան-Ադրբեջան տիրույթում և կարծիք հայտնեց, որ դրանով Իրանը դուրս է մղվում տարածաշրջանից և վնաս է հասցվում եռակողմ հայտարարությանը:
«Փաշինյանը համաձայնել է Էրդողանի և Ալիևի պահանջներին և գործում է Հայաստանաի և Արցախի դեմ»,-ասաց նա:
Թևնյանը հայտնեց, որ հարձակումը նախատեսված էր մինչև Երևանի ավագանու ընտրությունները, բայց հետաձգվեց, որպեսզի ՔՊ-ն ապահով իր թվերը և ընտրություններից հետո սկսվեց հարձակումը Արցախի վրա:
«Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն պլանավորում է վերահաշվարկի արդյունքում այն մեկ մանդատի, որն իրենց չի հերիքում Երևանում իշխանությունը վերցնելու համար, վերցնելու ուղղությամբ գործողություն իրականացնել և զուգահեռ մենք տեսնում ենք լարվածություն Արցախում»,-ասաց Թևանյանը կարծիք հայտնելով, որ նման լարվածություն է ստեղծվել, որպեսզի վերահաշվարկի ժամանակ կատարվելիք կեղծիքից հսարակության ուշադրությունը շեղվի:
Նա կատարվողի ամբողջ պատասխանատվությունը դրաց Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինս Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հանրային գործողությունների կգնան:
«Եթե լայնածավալ պատերազմ սկսվի, ապա Նիկոլ Փաշինյանը չի կարող մեզ ղեկավարել, քանի որ նա մեկ անգամ արդեն մեզ տարել է պարտության, երկրորդ անգամ չենք կարող թույլ տալ, ցանկացած զարգացման դեպում Նիկոլ Փաշինյանը պետք է վռնդվի»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Մարիա Զախարովա. Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է ԼՂ իրավիճակի կտրուկ սրմամբ.
- Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից
- Ստեփանակերտի փողոցներում. Դպրոցից տուն վերադարձող երեխաները սարսափած են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան