
Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
«Բոլորս իրականացնում ենք մաքսիմալ միասնականություն, մաքսիմալ կարգապահություն և մաքսիմալ թիմային ոգի: Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտին»,- հանրապետության հարպարակում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը
Նա կոչ արեց սադրանքի և թելադրանքի չենթարկվել, այլ հետևողական և համախմբված առաջ շարժվել:
«Քսանհինգ օր թաղեթաղ շրջում էի, ասում, որ կռիվն անիմաստ չէ, կարելի է գրիչով էլ կրակել, որ թշնամին չհարձակվի, մենք ինչքան կարողացանք արեցինք, բայց մեզ հաջողվեց ՔՊ-ին իշխանազրկել: Նույնը հիմա է տեղի ունենալու միասնկան ջանքերով մենք հասնելու ենք իշխանափոխության և ապահովելու ենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,- հայտարարեց Թևանյանը:
Նա հայտնեց, որ հրապարակը չեն լքելու և կոչ արեց շրջաններից միանան բողոքի ակցիային: Թևանյանը դիմեց հավաքվածներին և հորդորեց չտրվել սադրանքների, իսկ ոստիկանությանը՝ պահպանել կարգը և հարգել քաղաքացու իրավունքը: