Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ․ ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ան-Լորենս Պետելը X-ի (նախկինTwitter) իր էջում գրել է․
«Ահազանգ․ ինչպես մենք շաբաթներ շարունակ վախենում էինք, այսօր առավոտից Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որը սովի է մատնել բնակչությանը, Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի ուժեղ է, քան երբևէ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ
- Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև
- Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին