Արմեն Խաչիկյան. Արցախի հեռախոսային և ինտերնետ կապը ամբողջությամբ կամ մասնակի խափանված է
«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն խաչիկյանը գրում է.
«Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում է Արցախը։
Արցախի ՊԲ ռազմական օբյեկտները թիրախավորված են, առաջնագծի ողջ երկայնքով տարբեր ակտիվության գործողություններ են։ Արցախի հեռախոսային և ինտերնետ կապը ամբողջությամբ կամ մասնակի խափանված է։
Թշնամին փորձում է չեզոքացնել Արցախի Պաշտպանության Բանակի ռազմական ներուժն ու մեկնարկել է Արցախի ժողովրդի տեղահանումն ու ցեղասպանությունը։
Իսկ Հայաստանի օկուպացիոն վարչակարգի վիժվածքները «խաղաղության օրակարգ» են մուրում, ձեռքերը լվացել են Արցախից և հրաժարվել են 120,000 հայրենակիցների անվտանգության երաշխավորումից։
Խաղաղություն չեն մուրում, խաղաղության հասնում են՝ պատերազմին պատրաստ լինելով։
Աստված պահապան Արցախին ու Արցախի մեր հայրենակիցներին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
- Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ
- Ադրբեջանն Արցախում առաջնահերթ թիրախներ է ընտրել, որոնք այս պահին կրակի տակ են. Աբրահամյան
- Արցախում զանգվածային հրետակոծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան