Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր է տարհանվել 469 մարդ, այդ թվում և 185 երեխա
Ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 185 երեխա, օրվա ընթացքում ռուս խաղաղապահների կողմից տարհանվել է Լեռնային Ղարաբաղում՝ հակամարտության սրման պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը վկայակոչելով՝ ՌԴ պաշտպանության նախարարության տարածված հայտարարությանը։
«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բուժզորամասի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,- ասվում է տեղեկագրում։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև շարունակել բանակցությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին