Էրդողանի աշխատակազմի աղբյուրը խոսել է Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպման ժամկետի և վայրի մասին
Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամկետի և վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա, հարցը դեռ առաջարկի մակարդակում է: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հարցով։
«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ պարոն նախագահի առաջարկը առաջարկի մակարդակում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը
- Էրդողանը կշարունակի բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա