Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան
Թաթոյան հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք:
Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:
Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:
Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ
- Փաշինյան. Հայաստանի որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան