Իրանը շնորհակալություն է հայտնում Կատարին, Օմանին և Շվեյցարիային՝ ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հարցում աջակցության համար
Իրանի իշխանությունները երախտագիտություն են հայտնել Կատարի, Օմանի և Շվեյցարիայի կառավարություններին՝ ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման գործարքի իրականացմանն աջակցելու համար, որի համաձայն Թեհրանին հասանելի է դարձել մոտ 6 միլիարդ դոլար արժողությամբ սառեցված ակտիվները։ ՏԱՍՍ-ը գրում է, որ յս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երախտագիտություն է հայտնում Կատարի կառավարությանը՝ ֆինանսական ռեսուրսների փոխանցման և ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գործընթացում նրա արդյունավետ դերի համար»,-սվում է երկուշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ Թեհրանը «բարձր է գնահատում» Օմանի ջանքերը՝ առաջ մղելու Միացյալ Նահանգների հետ գործարքը, ինչպես նաև այս գործընթացում Շվեյցարիայի կառավարության հետ համագործակցությունը։
Երկուշաբթի Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել հինգը՝ հինգի դիմաց բանտարկյալների փոխանակումը: Ինքնաթիռը, որում եղել են հինգ ազատված ամերիկացի քաղաքացիներ, Իրանից թռել է Դոհա։ Օդանավում եղել են նաև նախկին բանտարկյալների ընտանիքի երկու անդամներ, որոնց, ըստ ԱՄՆ վարչակազմի, արգելված է եղել լքել իսլամական հանրապետությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գերիներով ինքնաթիռն Իրանից օդ է բարձրացել՝ ԱՄՆ-ի հետ փոխանակման նպատակով
- Իրանն ու ԱՄՆ-ը կփոխանակեն գերիներին
- Իրանի ԱԳՆ. Իրանը թույլ չի տա փակել իր պատմական ճանապարհը Հարավային Կովկասում